Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մահացել է բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը

Մահացել է բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը
07.02.2013 | 12:07

Երբեք չմեռնես
Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ, -
խնդրեց հայրս վերջին անգամ
և փակեց աչքերը:
Այսօր առավոտյան մահացել է Հայաստանի գրողների միության քարտուղար, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը:
Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945 թվականին, Գյումրիում: Նա բանաստեղծական 9 ժողովածուների հեղինակ է, որոնցից վերջինը 2010-ին լույս տեսած «Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ» ժողովածուն է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, պարսկերեն, արաբերեն և այլն:
Հովհաննես Գրիգորյանը մեր ժամանակի լավագույն բանաստեղծներից մեկն էր:

Դիտվել է՝ 2398

Մեկնաբանություններ